Դիպլոմային նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Քոլեջ
Դիպլոմային նախագիծ
Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն

Ուսանող՝ Նոյեմզար Խաչատրյան
Ղեկավար՝ Նելլի Գեղամյան
Դիպլոմային նախագծի թեման՝ Երեխաների էկոլոգիական և բնագիտական պատկերացումների ձևավորումը և կապակցված խոսքի զարգացումը խաղերի և զրույցների միջոցով 

Աշխատանքի ՊԴՖ տարբերակը:

Երևան

2022թ.

Նախադպրոցական կրթության բառարան

ն/դ կրթությունն/դ կրթությունը իրականացվում է տարրական կրթության ծրագրով։
ն/դ-ի տարիքին համապատասխան` մտավոր, հոգևոր, խնամքի, դաստիարակության գործընթաց է,որը միտված էզարգացնելու, ձեւավորելու տարրական կրթության ապահովումը ավելի բարձր փուլ։
ն/դ տարիքհամարվում է մինչեւ 6 տարեկանը
ն/դ ուսումնական հաստատության սանն/դ հաստատությունում կրթական զարգացման ծրագրով ուսուցանվող երեխա։
ն/դ ուսումնական հաստատությունկազմակերպություն է,որը հանդես է գալիս իրավաբանական անձի կարգավիճակով, նախակրթական ծրագրով,ապահովում է ն/դ-ի ուսուցումը, զարգացումը, խնամքը, հսկողությունը, սահմանում առողջության պահպանումն ու ամրապնդումը, անհրաժեշտ պայմաններ ստեղծում, նաեւ ներառում մեթոդական նյութատեխնիկական բազա։
ն/դ ծառայություններ`ծառայությունները միտված են ն/դ-ի կրթությանը, ուսուցմանը, խնամքին, հոգածությանը, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, որոնք սահմանված են առկա նորմատիվներով։
պայմանագրային հիմունքներով



Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման կրթական չափորոշիչներ

Շարժողական ոլորտխոշոր շարժումներնուրբ/մանր շարժումներ
Խոսքի և հաղորդակցման ոլորտբանավոր խոսքգրավոր խոսք
Իմացական ոլորտմտածողություն և տրամաբանությունուշադրություն և հիշողություներևակայություն և ստեղծագործական մտածողությունկողմնորոշում տարածության և ժամանակի մեջսոցիալ- մշակութային և կենցաղային կողմնորոշում
Սոցիալական, հուզական և անձնային ոլորտսոցիալական զարգացումանձնային զարգացումհուզական զարգացում
Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտինքնասպասարկումառողջության պահպանումանվտանգություն
Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտհետաքրքրասիրություննախաձեռնությունմասնակցություն և հետևողականություն

Բանահյուսություն

Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, որի մեջ ժողովուրդն արտացոլում է իր պատմության առավել կարևոր դեպքերը, դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումները, հեռանկարային ծրագրերը։

Բանահյուսության ժանրեր են`

  • հեքիաթը,
  • առակը
  • ավանդությունը
  • ասքը
  • վիպերգությունը
  • զրույցը
  • անեկդոտը Բանահյուսությունն իր բնույթով և կիրառությամբ բաժանվում է մի քանի խմբի. ծիսահմայական, վիպական, քնարական-բանահյուսական, առածներ և ասացվածքներ, հանելուկ, բանագիտություն, մանկական բանահյուսություն։

Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ մշակվել են հայ գրողների կողմից ` Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Ավետիք Իսահակյան, Գարեգին Սրվանձտյան. . .

ԱՎԱՆԴՈՒՅԹ, ՍՈՎՈՐՈՒՅԹ Սովորույթների համակարգը կազմված է պատկերացումների, ծեսերի հիման վրա, որոնց միջոցով ղեկավարվում է մարդկանց լայն և կայուն խմբի վարքը։Ավանդույթը փոխանցվում է սերնդեսերունդ և հանդես է գալիս իբրև հասարակական հարաբերությունների կարգավորիչների մեկը։

Սովորույթները ձևավորվում են մի քանի սերունդների ընթացքում, իսկ ավանդույթներն ավելի կարճ ժամանակաշրջանում։

Սովորույթն ու ավանդույթը հաճախ են շփվում միմյանց հետ։Ավանդույթներն ընդգրկում են հասարակական բոլոր բնագավառները, իսկ ծեսը սովորույթի տարատեսակ է և որոշակի հասարակական հարաբերությունների խորհրդանիշ։

ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՆ ՀԱՑԸ

Հայկ Խաչատրյանի <<Հացապատում>> գրքից։

Տմորիքի հայերը մի սովորություն ունեն։Վերցնում են գետնին ընկած հացը, թափ տալիս փոշին, համբուրում և դնում մի բարձր տեղ։Ասում են` գետնին ընկած հացը չտեսնելու տվող հայի յոթերորդ պորտն այլևս սերունդ չի ունենում։

<<Փարվանա>> — ն (կրակե թիթեռներ)

Ժանրով բալլադ է (1902)։Թումանյանը լսել է Ներսիսյան դպրոցում, իր ընկեր Գրիգոր Վանցյանից։Ստեղծման վերաբերյալ հուշեր է թողել Ավ. Իսահակյանը։

Բալլադի գաղափարը ավելի բարձր նպատակի հասնելու ձգտումն է։Կրակը մարմնավորում է հավիտենական սիրո երազանքը։

Մանկագրությունը գեղարվեստական գրականության ժանր է։Ընդգրկում է նախադպրոցական, դպրոցական հասակ ունեցող երեխաներին։Արմատները հին զրույցներն են, երգերը, բանավոր ավանդույթները, սովորույթները. . . 20-րդ դարի սկիզբը համարվում է մանկական գրականության ոսկե դարաշրջան։Այդ ժամանակ են լույս տեսել բազում մանկական գրքեր։

Մեր բոլոր գրողներն էլ անդրադսրձել են մանկական գրականությանը, բարձր գնահատել այն (Խ. Աբովյան, Ռ. Պատկանյան, Մ. Նալբանդյան, Հ. Թումանյան, Ղ. Աղայան, Րաֆֆի, Խնկո Ապեր, Հ. Հայրապետյան, Ստ. Զորյան, Հ. Աղաբաբ, Մկր. Արմեն, Չարենց, Հ. Շիրազ, Պ. Սևակ, Մկր. Կորյուն, Սուրեն Մուրադյան, Ն. Միքայելյան, Ռ. Հայրապետյան, Ե. Պետրոսյան, Վազգեն Տալյան, Գ. Գաբրիելյան, Էդ. Ավագյան, Գ. Մկրտչյան, Հր. Մաթևոսյան, Վ. Անանյան, Ս. Խանզադյան. . .):

Լույս են ընծայվել մանկական մատենաշարեր` <<Մանկական գրադարան>>, << Դպրոցական գրադարան>>, հանրագիտարաններ ` << Ինչ է , ով է>>, <<Ոսկեփորիկ>>, <<Դպրոցական մեծ հանրագիտարան>>, <<Մանկական Աստվածաշունչ>>, <<Մանկական գանձարան>> . . .

Մանկական պարբերականներց են <<Ծիծեռնակ>>-ը, <<Հասկեր>>-ը, << Խատուտիկը>>, <<Աղբյուրը>> և այլն. . .Մանկական գրականություն և հայ ժողովրդի բանահյուսություն